Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են»

«Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են»
28.06.2014 | 12:22

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։ Լավագույն սաները համերգին որպես մենակատարներ են մասնակցել։

Դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանը նշել է, որ դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն. «Հանրապետությունում այն միակն է: Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են: Մենք համագործակցում ենք ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Հաճախ ժամանակակից հայ հեղինակների մանկական դասական ստեղծագործությունների առաջին կատարողներն են լինում մեր սաները, նաև մասնակցում են բարեգործական համերգների»:
Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում սովորում է 140 երեխա։

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ